Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել 

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 4-ին ԱԺ նախագահի որոշմամբ և պատգամավորների  նախաձեռնությամբ  խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի օրակարգով՝  «ԱԺ  քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի մասին»  և «2018 թվականի հունիսի 1-ին ք. Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակի մասնին քննարկումներ» հարցերով. տեղեկացնում է  Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորներ Հայկ Խանումյանին, Դավիթ Մելքումյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Ռուդիկ Հյուսնունցին և Էդուարդ Աղաբեկյանին՝ հունիսի 1-ի դեպքերերից հետո գործադրած ջանքերի և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության համար ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս օրերին խորհրդարանականները ներգարավված են եղել խնդրի կարգավորման և համերաշխության մթնոլորտի վերականգնման քայլերին՝ ինչպես հավաքների մասնակիցների հետ հանդիպումներին, այնպես էլ Հանրապետության նախագահի մոտ բազմաթիվ խորհրդակցություններին, քննարկումներին մասնակցելու կտրվածքով:  

«Հասարակությանը մտահոգող հարցերի քննարկման նպատակով անհրաժեշտ հարթակ ապահովելու համար խորհրդարանում պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 2-ին իրավունքի ուժով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որն ուսումնասելու է վերջին օրերին հանրային հնչեղություն ստացած հարցերը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Այս հարցով ծավալված քննարկումներից հետո, ԱՀ Սահմանադրության 121-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջի համաձայն՝ 29 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ որոշման նախագծը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը խմբակցությունների հետևյալ  համամասնությամբ սահմանելու վերաբերյալ՝ «Հայրենիք» խմբակցություն` երկու, «Դաշնակցություն», «ժողովրդավարություն», «Շարժում-88», «Վերածնունդ» խմբակցություններ`  մեկական պատգամավոր:

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88»խմբակցություն

Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ «Հայրենիք»

Արամ Գրիգորյան «Հայրենիք»

Ալյոշա Գաբրիելյան «Դաշնակցություն»

Դավիթ Մելքումյան «Ժողովրդավարություն»

Հայկ Խանումյան «Վերածնունդ»:

Օրակարգային երկրորդ հարցի շուրջ ելույթ են ունեցել պատգամավորներ՝  Ռուսլան Իսրայելյանը, Ռամելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Էդուարդ Աղաբեկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, Գագիկ Բաղունցը,  Ալյոշա Գաբրիելյանը, Դավիթ Մելքումյանը, Արսեն Առստամյանը, Գեորգի Պետրոսյանը, Ռուդիկ Հյուսնունցը և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: