Դավիթ Բաբայանը հերքել է Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա տեղափոխելու լուրերը
Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն: Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»,- գրել է նա: