ՌԴ-ի պատասխանը ՀՀ-ին կբավարարեր, եթե Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքում չլինեին․ իրական քայլեր ենք ակնկալում․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Արդեն հայտնի է, որ առաջիկա օրերին ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է տեղի ունենալու ԱՄՆ-ում՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, բայց մինչ այդ, հանրությանը հետաքրքրում է՝ ինչո՞ւ Սոչիում ՌԴ նախագահին չհաջողվեց պաշտպանել իր իսկ առաջարկները, որոնցից գլխավորը, թերևս, ԼՂ-ի մասին նշում կատարելն է խաղաղության պայմանագրում՝ կարգավիճակի հարցն ապագային թողնելու վերապահումով։ Երևանն ընդունել էր Մոսկվայի բոլոր առաջարկները, բայց Վլադիմիր Պուտինը չհաջողեց։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Երևանը փորձել է ռուսական առաջարկներին աջակցություն ցույց տալ, երբ հայտնի էր Սոչիի հանդիպման օրը և ձևավորվում էր փաթեթը։

«Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսք կար։ Իհարկե՝ ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Ի դեպ, մենք նաև խաղաղապահների տեղակայման մասով ուզում էին հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ և փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։ Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետի՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ և փորձել լուծումներ գտնել»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Արդյո՞ք ՌԴ-ն խոսք տվել է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետն իրականանա․ այն ԼՂ-ի կարգավիճակի հարցն ապագային թողնելու մասին է։

«Բանակցությունները ոչ թե խոստումների, այլ մոտեցումների քննարկում են։ ՀՀ-ն ներկայացրել է իր մոտեցումները և ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար և ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարևոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ ուրիշ»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի տարածքից մոտ 130 ք/կմ օկուպացրել է Ադրբեջանը 2021-2022 թվականներին։ Ի՞նչ պատասխաններ ստացավ ՀՀ-ն ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից, որոնց գրավոր դիմել է ռազմական աջակցության խնդրանքով։ Արմեն Գրիգորյանը նշում է, որ պատշաճ արձագանք չկա ՀԱՊԿ-ից․ «ՀՀ-ի պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար»։

Սակայն երբ ՀՀ տարածքի զավթման փաստը չի ընդունվում Մոսկվայում, անգամ գնահատական չի տրվում և, օրինակ, Գյումրիի ռուսական ռազմաբազայի զորքերը չեն տեղաշարժվում՝ ՀՀ-ին աջակցելու համար, կասկածներ են առաջանում, որ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայից ՌԴ-ն էլ ունի շահեր, օրինակ՝ հասնել նրան, որ ՀՀ-ն տա միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ, որը կհսկեն ՌԴ-ի ուժերը։

Քաղաքացիները այսպիսի կասկածներ են հայտնում։ Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Բնականաբար, Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու, մենք գիտեինք, որ վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն հրաժարվում է միջանցք տրամադրել և փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։ Բայց ինչպես մենք հայտարարել ենք՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք կարմիր գիծ է մեզ համար և մենք այդպիսի քայլի չենք գնալու, ինչքան էլ փորձեն մեր հանդեպ ճնշումներ գործադրել։ Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»։

Իսկ ՌԴ-ի պատասխանը բավարարո՞ւմ է ՀՀ-ին՝ հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԽ քարտուղարը նշում է․ «Ինձ կբավարարեր, եթե ադրբեջանական զորքերը ՀՀ-ի սուվերեն տարածքում չլինեին»։

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է զբաղված ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան, որն ունի պարտավորություն ՀՀ ամբողջ տարածքը պաշտպանելու արտաքին ագրեսիայից․ «Դա նաև կատարվում է երկկողմ այլ պայմանագրերի շրջանակում։ Եվ մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել։ Այս հարցն օրակարգում է, և շարունակում ենք ակնկալել իրական քայլեր ադրբեջանական զորքը ՀՀ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան