Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ պետական մակարդակով անհիմն տարածքային պահանջների գեներացման քաղաքականությունը, հերթական հակահայկական միջոցառումը նախաձեռնվել է ԱՄՆ-ում։ Ադրբեջանական Minval-ը հայտնում է, որ հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ  միջազգային համաժողով կանցկացվի՝ «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» թեմայով։

Նշվում է, թե սա ԱՄՆ Կոնգրեսում առաջին նմանատիպ միջոցառումն է, որը նվիրված կլինի, իբր, «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին»։

Միջոցառմանը կմասնակցեն փախստականների և փոքրամասնությունների իրավունքների ոլորտի մասնագետներ, իրավապաշտպաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների և, այսպես կոչված, «տուժած» համայնքների ներկայացուցիչներ։ Նշվում է, թե համաժողովի մասնակիցները «հարյուր հազարավոր ադրբեջանցիների օրինակով, որոնք բռնի կերպով վտարվել են Հայաստանի տարածքում իրենց պատմական հողերից», կքննարկեն «միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում իրենց հիմնարար իրավունքների՝ իրենց պատմական հողեր անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքի ճանաչման հարցը»։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը  Ֆրանսիայի, ինչպես նաև Բելգիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի, հիմա էլ՝ Հայաստանի դեմ տարբեր միջոցառումներ է կազմակերպում։ Այն պաշտոնապես հանդես է գալիս որպես միջազգային հարթակ՝ ուղղված, իբր, ֆրանսիական գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարին, կազմակերպվող միջոցառումներին ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։

Կազմակերպությունը նախաձեռնել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, ինչպես նաև Ստամբուլում, Բաքվում։ Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։ Վերջին շրջանում խումբն իր թիրախում ներառել է նաև այլ երկրներ: Անցկացվել են քննարկումներ Նիդերլանդների անդրծովյան տարածքների վերաբերյալ, ինչպես նաև համաժողովներ՝ ուղղված Հնդկաստանում սիկխերի և այլ փոքրամասնությունների խնդիրներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի