«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սիրելի՛ երևանցիներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, ամփոփվեցին 2026 թվականի ընտրությունները, և այս որոշ գնահատականների հետ չեմ կարող չհամաձայնել մեր գործընկերների, որ այս ընտրությունները խախտումների չափով, այո՛, նվազագույնը վերջին ութ տարիների առումով բացառիկ էին»,- ավագանու նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու վախեցնելով քվեներ ստանալ, և նա չի բացառում, որ որոշ չափով դա նրանց մոտ ստացվել է։

«Մեզ ասում են՝ իսկ ինչու՞ այդ ուժերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուրս չմղեց ընտրապայքարից, ինչու՞ դուք չդիմեցիք։ Շատ մի պարզ պատասխան կա. որովհետև եթե մենք դիմեինք, և եթե, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հաներ ընտրապայքարից, հինգ տարի ողբ, լաց ու ոռնոց էինք լսելու այն մասին, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին, և մենք դա նրանց թույլ չենք տվել։

Այ, հենց այսպես պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք, ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։