ԵՄ-ն կարող է Ռուսաստանի սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային․ Bloomberg

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ-ն ուսումնասիրում է ռուսական 100 միլիարդավոր եվրոյի սառեցված ակտիվների մի մասն Ուկրաինային փոխանցելու տարբերակը, որը հնարավոր կլիներ օգտագործել ռուսական ագրեսիայից հետո երկրի վերականգնման համար։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, նշում է, որ այդ հարցն արդեն գտնվում է վաղ մշակման փուլում փորձագետների, այդ թվում՝ միջազգային իրավունքի մասնագետների մասնակցությամբ։

«Գնահատականը՝ արդյո՞ք հնարավոր է ակտիվների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերել և ինչպես դա անել, չափազանց բարդ է և հղի է իրավական հետևանքներով»,- գրում է Bloomberg-ը։

Աղբյուրի տվյալներով՝ արդյունքում կարող է բռնագրավվել ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվների առնվազն մի մասը՝ մոտ 300 միլիարդ եվրոյի չափով, որոնք սառեցվել են ԵՄ-ում, ԱՄՆ-ում և դաշնակից երկրներում Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից հետո։

Սակայն մինչ այժմ Բայդենի վարչակազմը չի շտապել դիտարկել այդ քայլը՝ մտավախությամբ, որ նման նախադեպից հետո այլ երկրների Կենտրոնական բանկերը կարող են ձեռնպահ մնալ իրենց ակտիվներն ԱՄՆ-ում տեղակայելուց։

Չնայած դրան, դեռևս մայիսին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել էր, որ թեև այնպիսի քայլ, ինչպիսին է ակտիվների բռնագրավումը, «ԱՄՆ-ում օրենսդրության տեսանկյունից անթույլատրելի է», այնուամենայնիվ, «դա շատ բնական կլիներ՝ հաշվի առնելով Ուկրաինայում հսկայական ավերածությունները և վերականգնողական աշխատանքների հսկայական արժեքը»։

Արդարադատության հարցերով եվրոպական հանձնակատար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին առաջարկել է սառեցված ակտիվները պահել որպես երաշխիք, քանի դեռ Ռուսաստանը չի համաձայնել կամավոր մասնակցել Ուկրաինայի վերակառուցմանը։

Այս տարվա մայիսի դրությամբ՝ ԵՄ երկրներում սառեցվել է Ռուսաստանի բանկի մոտ 23 մլրդ եվրո ակտիվ։ Այնուամենայնիվ, այդ ակտիվների բռնագրավումը կարող է ունենալ ամենալուրջ հետևանքները, և ԵՄ որոշ երկրներ կարող են վարանել դա անել։ Այլ հարց է, որ դրա հիմքում կարող է լինել հուսալի օրենսդրական բազա, այդ դեպքում հազիվ թե ԵՄ-ում որևէ մեկը դեմ լինի, որ այդ միջոցներն օգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի գնահատականներով՝ երկրի ենթակառուցվածքների վերականգնումը կարժենա 750 մլրդ դոլար։

Զուգահեռաբար, ըստ Bloomberg-ի, ԵՄ-ն դիտարկում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների ակտիվների բռնագրավման հնարավորությունը՝ ընդլայնելով հանցագործությունների ցանկը, որն արդեն ներառում է փողերի լվացում և կոռուպցիա։

Ներկայում ԵՄ տարբեր երկրներում սառեցվել է պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց 17,5 մլրդ դոլարի արժողությամբ ակտիվ։

Էմմա Չոբանյան