Բռնություն և վաղ ամուսնություն․ Հայաստանում երեխաների իրավունքները մասնակի են պաշտպանվում

Լուրեր

06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանը մասնակի է կատարում ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի եզրափակիչ դիտարկումները, որոնք վերաբերում են Երեխայի իրավունքների կոնվենցիայի պահանջների կատարմանը։ Այս եզրակացությունն ենք կարդում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում։

Ուսումնասիրության հեղինակ Նարինե Սոլոմոնյանը վերլուծել է Հայաստանին ուղղված եզրափակիչ երեք դիտարկումների կատարման ընթացքը՝ նպատակ ունենալով վեր հանել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնել առաջարկություններ մասամբ կատարված կամ չկատարված պարտավորությունների կատարման ուղղությամբ: Անդրադառնանք զեկույցում տեղ գտած՝ երեխաների նկատմամբ բռնության և վաղ ամուսնության խնդիրներին։

Բռնություն ընտանիքում և դպրոցում

Կոմիտեն մտահոգություն է հայտնել երեխաների նկատմամբ ընտանիքում և հանրակրթական հաստատություններում վատ վերաբերմունքի և բռնության դրսևորումների վերաբերյալ։ Ու թեև Հայաստանում ընդունվել է ընտանեկան բռնության մասին օրենքը, զեկույցի հեղինակի գնահատմամբ, ՀՀ օրենքը խիստ թերի է, որպեսզի լիարժեքորեն ապահովի ընտանեկան բռնությունից տուժած երեխայի պաշտպանությունը, երեխան հաճախ բախվում է կրկնակի զոհացման իրական ռիսկերի։

«Մասնավորապես, բռնությանն ականատես, բռնության միջավայրում գտնվող երեխան չի ճանաչվում բռնությունից տուժած, հետևապես դուրս է մնում պետության հոգածությունից, չեն գործում երեխայի հանդեպ բռնության դեպքի մասին տեղեկությունն օպերատիվ հաղորդելու, բռնության միջավայրից երեխային անհապաղ հեռացնելու, երեխայի ընտանեկան բռնության դեպքերով ընտանիքի անդամի իրավունքների սահմանափակում կիրառելու առանձին ընթացակարգեր»,- նշված է զեկույցում։

Հանրակրթական միջավայրում բռնության բոլոր ձևերի և դրանց բացառման մասին իրազեկվածության բարձրացման նպատակով 2021 թվականի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ-ն իրականացրել է ուսումնական հաստատություններում բռնության և բուլլինգի նվազեցմանն ուղղված մի շարք միջոցառումներ, վերապատրաստել է շուրջ 7000 ուսուցիչների, նախաձեռնվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների հանդեպ կամ նրանց միջև բռնության կասկածելի դեպքերի հայտնաբերման, ուղղորդման և արձագանքման ընթացակարգերի մշակման գործընթաց։

Զեկույցում նշվում է, որ 2020 թվականից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում է «Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն» ծրագիրը, որի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձանց անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու նպատակով գործում են աջակցության կենտրոններ, ապաստարաններ, ինչպես նաև ժամանակավոր աջակցություն է տրամադրվում ընտանեկան բռնության ենթարկված անձանց։

Զեկույցի հեղինակի գնահատմամբ՝ թեև կատարվել են օրենսդրական փոփոխություններ, և իրականացվել են սոցիալական բնույթի, ինչպես նաև հանրային իրազեկման բազմաթիվ ծրագրեր, այնուամենայնիվ, սահմանափակ գործողություններ են իրականացվում երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և հաղորդման վերաբերյալ։

«ՀՀ-ում պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում երեխաների ընտանեկան բռնության դեպքերի իրական թիվը, քանի որ երեխայի նկատմամբ բռնության դրսևորումներին հատուկ է առավել բարձր լատենտայնությունը»,- նշվում է զեկույցում՝ ներկայացնելով վիճակագրություն, համաձայն որի՝ 2021 թվականին անչափահասների նկատմամբ բռնության 34 դեպք է գրանցվել, իսկ 2022 թվականի հուլիսի դրությամբ՝ 33 դեպք։ Եթե անցած տարի մեծ է եղել սեռական բնույթի հանցագործությունների թիվը (2021թ.՝ 16 դեպք, 2022թ.՝ 7 դեպք), ապա այս տարի շատացել են ֆիզիկական բռնության, մասնավորապես՝ ծեծի դեպքերը։

«Ըստ վիճակագրության՝ գրանցված դեպքերը թեև նվազել են, բայց ավելացել են ահազանգերը բռնության ենթարկված երեխաներից: Ոստիկանության ներկայացուցչի կարծիքով՝ երեխաներն այսօր ավելի տեղեկացված են, ավելի շատ բան գիտեն իրենց իրավունքների մասին»,- արձանագրված է զեկույցում։

Վաղ ամուսնություններ

Լուսանկարը՝ Yazidis.info-ի

Երեխաների նկատմամբ կիրառվող վնասական պրակտիկայից Կոմիտեն առանձնացրել է Հայաստանի եզդիական համայնքի աղջիկների վաղ ամուսնության խնդիրը։

«Եզդի համայնքում աղջիկներն ամուսնանում են 14-15 տարեկանում՝ չստանալով կրթություն և կյանքի համապատասխան փորձառություն, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է մեկուսացած կյանք վարելուն և կյանքի տարբեր ոլորտներում աղջիկների և կանանց չինտեգրվելուն»,- նշված է զեկույցում։

ՀՀ Քրեական օրենսգրքում ամրագրված է, որ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ քրեորեն պատժելի է: Այնուամենայնիվ, եզդիական համայնքում շարունակվում են վաղ ամուսնությունները, և եթե դեպքը բացահայտվում է, և գործը հասնում է դատարան, հաճախ արդեն ամուսնացած զույգը դատարան է ներկայանում նորածին երեխայի հետ։

«Պետական մարմիններում չկա որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտար վերահսկել՝ ամուսնությունները պարտադրված են, թե՞ ոչ: Բացի այդ՝ շատ տարածված են չգրանցված ամուսնությունները, ինչն ավելի է բարդացնում վերահսկողությունը»,- նշված է զեկույցում:

Այս ոլորտում մոտեցումը փոխելու համար իրականացվել են նաև կրթական ծրագրեր, մասնավորապես՝ Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա 2008 թվականից դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը։ Դրանում ներառված են վերարտադրողական առողջության և սեռական դաստիարակության վերաբերյալ թեմաներ, որոնցից են «Սեռական հասունացում», «Սեր», «Սերը որպես սեռերի ներդաշնակ փոխհարաբերությունների հիմք», «Վերարտադրողական առողջություն», «Անխոհեմ սեռական վարքագծի հնարավոր հետևանքները», «Սեռավարակներ, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի կանխարգելում» և այլն:

Եզդի աղջիկներին վաղ և հարկադիր ամուսնություններից պաշտպանելու նպատակով Կոմիետի առաջարկությունը, ըստ զեկույցի, մասամբ է կատարվել պետության կողից։ Զեկույցի հեղինակն առաջարկում է եզդի աղջիկների շրջանում շարունակել կրթական ծրագրերի իրականացումը, մշակել և հետևողականորեն իրականացնել եզդի աղջիկների առևանգումների դեմ ուղղված ծրագրային քաղաքականությունը:

Զեկույցում անդրադարձ կա նաև երեխայի լավագույն շահի ապահովմանն ու լսված լինելու իրավունքին, խտրականության արգելքին, ընտանեկան միջավայրին և այլընտրանքային խնամքին, երեխաների կրթությանը, ժամանցին և մշակութային միջոցառումներին, ինչպես նաև հաշմանդամությանը, տարրական առողջությանն ու բարեկեցությանն ուղղված միջոցառումներին։

Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Արման Ղարիբյան