Բաքուն սկսել է «իրանցի գործակալների որսը»․ հայտարարվել է «Իրանի հատուկ ծառայողությունների կողմից ստեղծված» զինված խմբի բացահայտման մասին

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունների ֆոնին երկրի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ բացահայտել է անօրինական զինված խմբավորում, որը, իբր, ստեղծվել է Իրանի հատուկ ծառայությունների վերահսկմամբ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Փաստորեն, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչական լրատվականների կողմից տարածվող տեղեկությունները, որ «շուտով Ադրբեջանում սկսվելու է իրանցի գործակալներից մաքրման գործընթաց», արդեն մեկնարկել է։

Նշվում է, որ Պետական ​​անվտանգության ծառայությունը համալիր քննչական միջոցառումներ է իրականացնում Իրանի հատուկ ծառայությունների կողմից Ադրբեջանի քաղաքացիներին երկրից դուրս զորավարժություններին գաղտնի ներգրավելու, նրանց գործունեությունը ֆինանսավորելու և ուղղորդելու, շանտաժի միջոցով նրանց ազդեցության գոտում պահելու դեպքերի և այլ բռնի միջոցների առնչությամբ, որի նպատակն է նրանց օգտագործել Ադրբեջանի պետական անվտանգության դեմ։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ անօրինական զինված խմբավորման ղեկավարությունը՝ բաղկացած Ադրբեջանի քաղաքացիներից, գաղտնի ստեղծված իրանական հատուկ ծառայությունների կողմից ծայրահեղական կրոնական գաղափարների ներշնչմամբ, հանձնարարվել է Թոհիդ Ալիմ օղլու Իբրահիմբեյլիին, Ռովշան Էլչին օղլու Ասադովին, Օրհան Քյամրան օղլու Մամեդովին, Էլշադ Էլչին օղլու Հաջիևին ու այլ անձանց, որոնց նկատմամբ նմանատիպ հանցագործությունների համար 2018 թվականի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանք հիմա թաքնվում են Իրանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ անցյալ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացիները՝ հիմնականում տարբեր հանցագործությունների համար դատվածություն ունեցող և իրենց «Հանուն մահմեդականների միասնության» շարժման անդամ համարող, անօրինական զինված խմբավորման միջոցով անցել են Թեհրան, որտեղ նրանց բջջային հեռախոսներն ու անձնագրերը վերցրել են, հանձնարարել պահպանել շփումների գաղտնիություն, նրանց տրվել են կրոնական անուններ ու կեղծ փաստաթղթերով ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տարել սիրիական Դամասկոս քաղաք։ Այնտեղ, իբր, նրանք ներագրավվել են ռազմական պատրաստության դասընթացներում, որտեղ սովորեցրել են տարբեր տեսակի հրազենի կիրառություն ու մարտի վարում, այդ վարժանքներից հետո էլ տարբեր չափի գումարներ են տվել։

«Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում հետաքննության են ենթարկվում Ադրբեջանի 19 քաղաքացիներ, որոնց մասնակցությունը հաստատվել է ապօրինի զինված խմբավորումների զորավարժություններին։ Հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ անօրինական զինված խմբավորման ու նրանց կազմակերպած զորավարժությունների մասին, ինչպես նաև հայտնաբերվել ու առգրավվել են ապօրինի կերպով Ադրբեջան մատակարարված արգելված գրքեր և տեսանյութեր, որոնք քարոզում են արմատական ​​կրոնական ծայրահեղական հայացքներ՝ ընդդեմ ժամանակակից զարգացման և աշխարհիկ պետության գաղափարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքվի իշխանությունները սկսում են հետապնդել իրանամետ հոգևոր գործիչներին, որոնց ձերբակալություններն արդեն սկսել են պարբերական բնույթ կրել։

Էմմա Չոբանյան