Ադրբեջանում իշխանությունները շուտով երկիրը «իրանցի գործակալներից մաքրելու գործընթաց» են սկսելու․ ԶԼՄ-ներ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի քարոզչական լրատվականները, ինչպես նաև ադրբեջանցի պատգավորներն ու տարբեր փորձագետներ շարունակում են հակաիրանական տրամադրություններ գեներացնել Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ԶՈՒ-ի զորավարժությունների անցկացումից հետո։ Իշխանական լրատվամիջոցները վերջին օրերին տեղեկություններ են տարածում, թե երկրում իրանամետ գործիչների դեմ արշավ է սկսվելու։

Մասնավորապես, olke.az ռեսուրսը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնում է, որ Ադրբեջանում շուտով սկսվելու է «իրանցի գործակալներից մաքրման գործընթաց»։

«Դրա նախապատրաստումը պետք է սկսվեր վաղուց, սակայն սպասում էին, որ նրանք մտափոխվեն։ Կարծես չհասկացան, և նրանց չեն ների։ Գործընթացը տեղի կունենա առաջիկա 10 օրերի ընթացքում»,- ասել է աղբյուրը։

Ըստ կայքի՝ այս ուղղությամբ ձեռնարկվելու են օպերատիվ լայնածավալ միջոցառումներ։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության «Բարդ հարց» հաղորդման եթերում քաղաքագետ Խալեդդին Իբրահիմլին, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը Իրանի նկատմամբ պետք է լինի բաց ու թափանցիկ։ Նա նշել է, որ տարիների ընթացքում Իրանը, օգտագործելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիները շիաներ են, Ադրբեջանում բացել է իր դպրոցները, կրոնական կազմակերպությունների լայն շրջանակ ու ֆինանսավորել դրանց։

«Իրանը միշտ գերադասել է աշխատել դեռահասների, երիտասարդների հետ, որոնք դեռ չեն ձևավորվել որպես մարդ, լվանալ նրանց ուղեղները, մտցնել կեղծ գաղափարներ։ Այդ մարդկանց շրջանում իրանական հատուկ ծառայությունները հավաքագրում են իրենց հետևորդներին»,- ասում է Իբրահիմլին:

Նա նշել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն առաջին հերթին պետք է վերահսկողության տակ վերցնեն նման կազմակերպությունները, մանրամասն ուսումնասիրեն նրանց գործունեությունը և վերացնեն նրանց, որոնք քարոզչությամբ ու խարխլիչ գործունեությամբ են զբաղվում։

Հավելենք, որ Ադրբեջանում իրանամետ հոգևոր գործիչների ձերբակալությունը սկսել է պարբերական բնույթ կրել։

Էմմա Չոբանյան