Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ․ այս մասին հայտնեցին Արցախի պետնախարարի աշխատակազմից:

Պետական նախարարը արժեքավոր է համարել Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին:

«Նախատեսում ենք Արցախում ստեղծել գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական մեկ ընդհանուր արտադրամաս: Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը նպատակ ունի հոգալու հասարակության ու տնտեսության կարիքները, ինչպես նաև խթանել աշակերտների և ուսանողների շրջանում տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը: Սա պահանջված ներդրում է Արցախում և վառ օրինակ է բարեգործական ու բիզնես ներդրման՝ հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան մարտահրավերներն ու առաջնահերթությունները»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ծրագրի առանձին մանրամասները քննարկելուց հետո՝ Արտակ Բեգլարյանն ու Աբրահամ Գասպարյանը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության, «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համագործակցության եռակողմ հուշագիր: