Երևանում ասֆալտը կեղտոտ է, աղբամաններից հեղուկ է ծորում. «Եվրատեսիլ»-ից առաջ մաքրել է պետք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

«Մետրոպոիտենի նոր` Աջափնյակ կայարանը կթեթևացնի Երևանում հանրային տրանսպորտի ընդհանուր վիճակը: Մինչև այժմ մետրոյի ցանցը կարծես մասնակի է, քաղաքի մյուս մասը կարծես դուրս է մնացել ցանցից: Այս նոր կայարանը մեծ դեր կունենա մայրաքաղաքում մասնավոր մեքենաների թվի նվազեցման, օդի մաքրման, կանաչ գոտու զարգացման հարցերում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը` անդրադառնալով Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրին. այն մտել է գործնական փուլ, և 2023-ին նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի:

Ուշագրավ է, որ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճոխություն էր համարել Աջափնյակ վարչական շրջանում շուրջ 50 միլիոն եվրո արժողությամբ մետրոյի կայարանի կառուցումը.

«Իհարկե, այդ գումարը կարելի էր ներդնել հանրային տրանսպորտի բարելավման ծրագրերում, բայց մետրոյի նոր կայարանն էլ կարևոր է: Դրա կառուցումից հետո պետք է անել հաջորդ քայլը. ոչ պակաս, քան 50 միլիոն եվրո էլ ներդնել մետրոպոլիտենի ընդհանուր համակարգի արդիականացման մեջ»,-շեշտում է ճարտարապետը:

Հաշվի առնելով, որ Երևանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, և մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու Ամանորին ընդառաջ, կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները նախատեսվում է սկսել սովորականից ավելի վաղ: Այս առթիվ հնչեցին բազմաթիվ քննադատություններ առ այն, որ «Եվրատեսիլ»-ին ընդառաջ պետք է կարգի բերել քաղաքը, հետո նո մտածել տոնածառի մասին.«Նախ պետք է մաքրել քաղաքն աղբից, կենտրոնական փողոցներում, որտեղ զբոսաշրջիկներն ամենաշատն են քայլում,ասֆալտը կեղտոտ է, աղբամանների տակից հեղուկ է ծորում.տգեղ ևհակասանիտարական վիճակ է: Ամաչում եմ, որ մեր քաղաքը նման անմխիթար վիճակում է»,- նշում է Անահիտ Թարխանյանը:

Ընդհանուր առմամբ, 10 բալանոց սանդղակով ճարտարապետը մայրաքաղաքի մաքրությունը գնահատում է 4, կանաչապատումը` 2. «30-50 տարեկան ծառերը կարծես նպատակային չեն ոռոգում»,-ասում է նա:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան