London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մայիսի 9-ին հերքել է London Times կայքի՝ «Արևմտյան դեղագործական ընկերությունները փորձարկում են թունավոր ռազմական կարգի ստերոիդներ հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերնագրով հոդվածում տեղ գտած կեղծ պնդումները։

«Արմենպրես» լրատվական գործակալությունն, ուսումնասիրելով կեղծ պնդումներ պարունակող հոդվածը, պարզել է, որ այդ պնդումներն արվում են՝  հղում անելով «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին (Foundation to Battle Injustice (FBI):

Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք հոդվածներ, որոնցում  Հիմնադրամին մեղադրում են կեղծ տեղեկություններ հրապարակելու մեջ:

Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր հոդվածներից մեկում, որտեղ խոսվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվական քարոզարշավի մասին, անդրադարձ կա նաև «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին: Հոդվածում նշվել է, որ այս Հիմնադրամը ստեղծվել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից:  Խումբը, որն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան՝ ռուս կին, ով ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում փողերի լվացման մեղադրանքով: Այս խումբն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա ազդեցություն ունեցող անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու համար:

Ֆրանսիական հեղինակավոր Indigo Publications մեդիա խմբին պատկանող Intelligence Online պարբերականը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ, իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Անարդարության դեմ պայքարի» ՀԿ-ին: Հոդվածում նշվել է, որ այն վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից և տարածում է ապատեղեկատվություն: