Եվրոպայում ռուսաստանցիներին շուրջ 31․000 ընկերություն է պատկանում․ ԵՄ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են Եվրամիության երկրներում ակտիվորեն զբաղվել բիզնեսով։ Այսօր հրապարկված Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն, որը կապված է փողերի լվացման ու ֆինանսական ահաբեկչության ռիսկերի հետ, ռուսաստանցիները Եվրոպայում շուրջ 31,000 ընկերության սեփականատեր են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ում նրանց ձեռնարկատիրական գործունեության հիմնական ուղղություններն են շինարարությունը, անշարժ գույքը, հյուրանոցային բիզնեսը, ինչպես նաև բիզնեսը էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում: Զեկույցը հասցեագրվել է ԵՄ խորհրդին ու Եվրախորհրդարանին։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերաբերող գլխում ընդգծվում է, որ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված անձանց ակտիվները սառեցնելու՝ ԵՄ միջոցառումների պատշաճ իրականացումը պահանջում է տնտեսական սեփականության թափանցիկության վերաբերյալ դեղատոմսերի արդյունավետ իրականացում։ Բացի այդ, առաջարկվում է բարելավել տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հարկային մարմիններից պահվող ֆինանսական ակտիվների «համաչափ» նույնականացումն ու մոնիթորինգը:

Փաստաթղթում նշվում է, որ ընկերությունների՝ «փոստարկղերի» ստեղծումն ու գրանցումը դեռևս համեմատաբար պարզ ընթացակարգ է, թեև նման ընկերությունները կարող են օգտագործվել «ոչ թափանցիկ գործարքների միջոցով հարյուր միլիոնավոր եվրոներ տեղափոխելու համար»։ Նրանց օգնությամբ հանցագործները կարողանում են թաքցնել ոչ միայն գումարի ծագումն ու փոխանցման վայրը, այլև փաստացի շահառուների անունները։

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ում ՌԴ քաղաքացիների սեփականություն հանդիսացող շուրջ 31,000 ընկերություններից 1,400-ը պատկանում է այն մարդկանց, որոնց նկատմամբ ԵՄ-ն վերջերս պատժամիջոցներ է սահմանել։ Խոսքը, մասնավորապես, 33 անձի մասին է։

Նշվում է նաև, որ որոշ ռուս օլիգարխներ, որպեսզի թաքցնեն իրենց սեփականությունը, այն վերահսկելու իրավունքը կարող էին տալ երրորդ երկրներում գրանցված ընկերություններին կամ տեղական անվանական համասեփականատերերին։

Էմմա Չոբանյան