ԱՄՆ-ը շահագործումից հանում է ամենահզոր միջուկային B83-1 ռումբը

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը որոշել է շահագործումից հանել B83-1 ջերմամիջուկային ռումբը՝ երկրի միջուկային զինանոցի վերջին մեգատոնային զենքը։ Այս մասին հաղորդվում է հոկտեմբերի 27-ին հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնը բացատրել է, որ մոտ 1,2 մեգատոն տրոտիլ հզորությամբ B83-1-ի օգտագործումը ժամանակի ընթացքում նվազում է, և դրա սպասարկումն ավելի ու ավելի շատ միջոցներ է պահանջում։ B83-1 ռումբը շահագործման է հանձնվել 1983 թվականից և մշակվել է Կալիֆորնիայի համալսարանի Լիվերմորի լաբորատորիայում:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին հաջողվել է նման 650 ռումբ արտադրել։ Վաշինգտոնի նոր ազգային ռազմավարության նպատակներից է միջուկային զենքի դերի նվազեցումը երկրի պաշտպանության գործում։

Ներկայում Պենտագոնը Չինաստանը համարում է «ամենալուրջ մարտահրավերը ԱՄՆ ազգային անվտանգությանը» և «ռազմավարական մրցակից», մինչդեռ Ռուսաստանը շարունակում է համարվել «սուր սպառնալիք»:

«Ի տարբերություն Չինաստանի՝ Ռուսաստանը չի կարող համակարգված կերպով մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին երկարաժամկետ հեռանկարում, սակայն ռուսական ագրեսիան ուղղակի և սուր սպառնալիք է մեր շահերի ու արժեքների համար»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Տեղեկացվում է, որ Միացյալ Նահանգները մի քանի ամիս շուտ Եվրոպայում ՆԱՏՕ-ի բազաներ կուղարկի արդիականացված B61-12 ջերմամիջուկային ռումբեր։

Տաթև Ֆռանգյան