Թուրքիայում քրդամետ լրատվամիջոցի 11 լրագրողի ձերբակալությունը միջազգային հանրության շրջանում և երկրի ներսում վրդովմունք է առաջացրել

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Թուրքական կառավարությունը միջազգային լրատվական կազմակերպությունների և քաղաքական գործիչների վրդովմունքն ու զայրույթն է առաջացրել քրդամետ լրատվամիջոցներում աշխատող 11 լրագրողների ձերբակալության համար, գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունը երեքշաբթի խուզարկել էր մի քանի քրդամետ լրատվամիջոցների շենքեր և մասնավոր տներ ամբողջ Թուրքիայում՝ ձերբակալելով Mezopotamya լրատվական գործակալության և JINNEWS-ի 11 լրագրողների, այդ թվում՝ նախկին գլխավոր խմբագիր Դիրեն Յուրթսևերին։

Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը Euronews-ի թուրքական ծառայությանն ուղարկած գրավոր հայտարարության մեջ մեկնաբանել է զարգացումները՝ ասելով, որ ձերբակալությունները ևս մեկ օրինակ են, որոնք վկայում են Թուրքիայում հիմնարար ազատությունների, հատկապես՝ մամուլի ու խոսքի ազատության վատթարացման մասին։

Ամորն ասել է, որ զարգացումները «ծանր են 2023 թվականի հունիսին կայանալիք կարևոր ընտրությունների հետ կապված», որոնց երկիրը պատրաստվում է՝ հավելելով, որ եթե ձերբակալություններն իրականացվել են Թուրքիայում լրատվամիջոցների մասին նոր օրենքի շրջանակում, դա կհաստատի թուրքական քաղաքացիական հասարակության, ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից շատերի մտահոգություններն օրենքի հետ կապված։

Մամուլի միջազգային ինստիտուտը, որը խմբագիրների, լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների համաշխարհային ցանց է, դատապարտել է լրագրողների կալանավորումը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց և ճաղերի հետևում գտնվող բոլոր մյուս լրագրողներին։

«Թուրքիան պարբերաբար չարաշահում է հակաահաբեկչական օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և ազատազրկման։ 11 լրագրողների ձերբակալությունները համապատասխանում են Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինաչափությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի լրագրողների միությունը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մենք տեսնում ենք այս գործողությունները մեր գործընկերների դեմ, որոնք տեղի են ունենում այն ընթացքում, երբ մենք պատրաստվում ենք ընտրություններին, որպես նոր հարձակում քաղաքացիների՝ լուրեր ստանալու և ճշմարտությանը ծանոթանալու իրավունքի վրա: Լրագրությունը հանցագործություն չէ»։

Հեռարձակողների և տպագիր աշխատողների արհմիությունն էլ (DİSK BASIN-İŞ) հայտարարությամբ պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին՝ կոչ անելով նրանց գործընկերներին և ողջ հասարակությանը «չլռել» նման «ճնշումների» դեմ։

«Եթե լռում ես, մի օր հերթը կհասնի քեզ։ Մենք չենք լռում, չենք վախենում, կանգնած ենք մեր գործընկերների կողքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան