Հարուցվել է քրեական վարույթ․ Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում վերանորոգման աշխատանքները կատարվել են առանց թույլտվության

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գյումրիում հանրապետական նշանակության, օտարման ոչ ենթակա հուշարձան համարվող «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում» կոսմետիկ վերանորոգման աշխատանքները կատարվել են առանց ԿԳՄՍՆ-ի, Գյումրու համայնքապետարանի և ճարտարապետական խորհրդի թույլտվությունների և առանց կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրի կնքման։

Այս հիմքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ թանգարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում ավագանու անդամներից մի քանիսը պնդում են, որ շինաշխատանքներն առանց համապատասխան թույլտվության են և որ սրահների միջսենյակային դռները իրավունք չկար հանելու։ Մեզ հետ զրույցումը նույնը պնդել էր նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, որոնց գումարը 700 հազար դրամ է, հատկացվել է Գյումրու համայնքային բյուջեից, ԿԳՄՍ նախարարությունն էլ 2 միլիոն 300 հազար դրամի դրամաշնորհ է հատկացրել՝ ցուցանմուշների և ցուցադրության փոփոխության համար։

Արմիկ Մովսիսյան