Ուժայինները բացահայտ հակամարտում են Պուտինի հետ․ ISW

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր վերջին վերլուծության մեջ ուշադրություն է հրավիրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ուժային պաշտոնյաների միջև շարունակվող բաց հակամարտության ուղղությամբ, որոնք քննադատում են նրա գործողություններն Ուկրաինայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նման բաց հակադրությունը ցույց է տալիս, որ ուժային կառույցների որոշակի ներկայացուցիչներ ունեն ազդեցություն ռուսական քաղաքականության մեջ և կուրորեն Պուտինին չեն ենթարկվում, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր։

Ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ՌԴ նախագահը փորձելու է բոլոր ուժերով բավարարել պատերազմի կողմնակիցների ախորժակը։

Հատուկ ուշադրություն է դարձվում Եվգենի Պրիգոժինի անձին ու նրա մեծ ազդեցությանը։ Նա զբաղեցնում է եզակի դիրք, որը թույլ է տալիս նրան կապիտալիզացնել Պուտինի կախվածությունը ստեղծված «Վագների խմբից»՝ չկրելով պաշտոնական պատասխանատվություն Ուկրաինայում կանոնավոր բանակի սխալների համար։ Նրա ազդեցությունը ռուսական տեղեկատվական տարածքում նույնպես արագորեն աճում է՝ բազմաթիվ հարթակներում և մեծ թվով բաժանորդներով։ Պուտինի ռեժիմը, փորձագետների կարծիքով, մեծապես կախված է տեղեկատվական տարածքում Կրեմլի մենաշնորհից, և Պրիգոժինն ավելի ու ավելի է մարտահրավեր նետում այդ մենաշնորհին:

Բացի այդ, «ռուս ուղղափառ ժողովրդի արդար գործի համար պայքարի» մասին պաթոսի ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը նաև կարիք զգաց ռուսական բանակի շարքերում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին բացատրելու իրենց դերն այս պատերազմում։ Դրա համար, ըստ ինստիտուտի, խաղարկվում է «ուկրաինական սատանիզմի դեմ պայքարի» քարտը, որը նույնապես կարևոր է ինչպես քրիտոնյաների, այնպես էլ մահմեդականների ու այլ կրոնների ներկայացուցիչներ համար։ Նման հայտարարություններով հանդես են եկել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ալեքսեյ Պավլովը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Էմմա Չոբանյան