«Արմավիր» ՔԿՀ-ի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 07.09.2022թ.-ին իրականացվել է ծառայողական քննություն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական և իրավական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզվել է, որ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից նույն հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ.Բ-ի 2022 թվականի հուլիսի 21-ին կալանքից ազատելու մասին N որոշումը հիմնարկի պետը կայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, ուստի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով կիրառվել է կարգապահական տույժ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտման ու կանխարգելման հարցում: