ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել կայուն Կովկաս․ Նեդ Փրայս

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով անցած շաբաթ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի Իսլամական Հանրապետության անցկացրած զորավարժությունները, հայտարարել է, որ ԱՄՆ աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ երկու երկրների միջև լարվածությունն դեէսկալացնելու ուղղությամբ։

«Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել, և մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան՝ մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ այդ երկու երկրների միջև լարվածությունը, ինչպես նաև ցանկացած հնարավոր լայնամասշտաբ լարվածության դեէսկալացիայի ուղղությամբ»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Իրանը հոկտեմբերի 17-ին լայնածավալ զորավարժություններ էր սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի ափին։ Զորավարժություններին մասնակցում են Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված են եղել նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։

Դիմելով շարք կանգնած հազարավոր զինվորներին՝ Կորպուսի հրամանատար Հոսյեն Սալամին հայտարարել էր, թե բարեկամություն են ուզում հարևանների հետ, եթե վերջիններս չունեն այլ նպատակներ։ «Մեր քաղաքականության հիմնական սկզբունքն է՝ քանի դեռ մեր հարևանը, կամ այլք, դավադրություն չեն սկսել մեր երկրի դեմ, կամ թշնամություն չունեն Իրանի ժողովրդի հանդեպ, բարեկամության մեր քաղաքականությունը կմնա անփոփոխ», – ասել է Սալամին։

Տաթև Ֆռանգյան