Շիրակի դատախազը հաղորդում է ներկայացրել գյումրեցի իրավապաշտպանի դեմ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ վերջինս իր հասցեին սոցցանցերում վիրավորական արտահայտություններ է գրում ու հոգեբանական ճնշման ենթարկում։ Այս մասին մեզ տեղեկացրեց Կարապետ Պողոսյանը։

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել նաև ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեզ փոխանցեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում։ Հիշեցնենք՝ Կարապետ Պողոսյանի՝ մամուլով արված հայտարարությունների հիման վրա ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «Դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը»։

Կարապետ Պողոսյանը պաշտոնական գրություն է ստացել ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

Ընդդիմադիր գործիչն իր հայտարարության մեջ նշել էր, թե դատախազն իր դեմ մի քանի շինծու քրգործեր է հարուցել, բայց երբ ինքը սոցիալական հարթակում բարձրաձայնել էր այդ մասին, դատախազն իր մոտ էր ուղարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց ՝ գործարք առաջարկելով։

Արմիկ Մովսիսյան