«Ներառականության ապահովումը ՄԿՈԻ ոլորտում առաջնային խնդիրներից է». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ:

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դնում ՄԿՈՒ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող խելամիտ հարմարեցումների հասկացությունը: Դրա նպատակն է ծառայել որպես իրավական հիմք՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնագիտական կրթության հավասար հնարավորություններ (ներառյալ ֆիզիկական, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը, հատուկ կրթական պայմանների ապահովումը և խելամիտ հարմարեցումները) և ներառականության սկզբունքներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ խնդիրը հրատապ է, քանի որ մատչելիությունը և ներառականության ապահովումը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ամենակարևոր անելիքներից են:

«Հանրակրթության ոլորտում այդ ուղղությամբ բավական ջանքեր ենք ներդրել, որոնք պետք շարունակել: Համընդհանուր ներառման ուղղությամբ փուլային անցում ենք կատարում նախադպրոցական կրթության ոլորտում. համապատասխան կարգերը մշակված են, ֆինանսավորումն ապահովվում է: Այս առումով մասնագիտական կրթության ոլորտն ամենախոցելին է ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքների և հարմարեցումների տեսանկյունից, այլև օրենսդրական մակարդակում՝ կրթության իրավունքի ապահովման և երաշխավորման համատեքստում»,- ասել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ օրենսդրական կարգավորումներն անկատար են, մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը՝ պայմանավորված առանձնահատուկ պայմաների կարիք ունենալու հանգամանքով. «Համատեղ ջանքերով օր առաջ պետք է լուծումներ գտնեք թե՛ օրենսդրական մակարդակում, և թե՛ ոլորտում կարողությունների զարգացման, համապատասխան ծառայությունների ներդրման, միջավայրային հարմարեցումների տեսանկյունից: Այս ամենի իրագործումը միջին մասնագիտական կրթությունը կդարձնի մատչելի, հասանելի և ներառական»:

Նա նաև տեղեկացրել է, որ հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որտեղ հստակ կետերով առանձնացվել են կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով ուսուցման կազմակերպմանն ուղղված քայլերը: Արդեն մշակվել և լրամշակվում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հաստատությունների ֆինանսավորման կարգը, որտեղ ներառականության ֆինանսավորումն առանձին բաղադրիչ է դիտարկվում:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:

Միջոցառման ընթացքում «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի փորձագետ Մուշեղ Հովսեփյանը մանրամասն ներկայացրել է օրենքի նախագիծը, որին հաջորդել են շահագրգիռ քննարկում և հարցուպատասխան։

Նշենք, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և «ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի» կողմից։ Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային հմտությունների զարգացման հնարավորությունները, համապատասխանեցնել դրանք աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել վերջիններիս ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։