Փաշինյանի որոշմամբ՝ Արման Ասլանյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ
Քաղաքականություն
20.10.2022 | 14:50ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Ասլանյանը նշանակավել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: