Դատախազությունը ԲԴԽ-ից պահանջում է անձեռնմխելիությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գլխավոր դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել ևս մեկ դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, չհայտնելով, թե որ դատավորի մասին է խոսքը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-ասաց նա:

Factor.am-ի աղբյուրներով՝ Դատախազությունն այս անգամ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ, որը հանրության շրջանում առավել հյատնի դարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորման որոշում կյաացնելու մասով։ Հիշեցնենք, Գրիգորյանը հուլիսի 15-ին մահացավ հենց դատական նիստերի դահլիճում՝ գործով նիստի ժամանակ։

Թե որ գործով է անցնում դատավորը, չհայտնեցին նաև Բարձրագույն դատական խորհրդից.

«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հետևաբար ոչ միջնորդության բովանդակության և ոչ էլ դատավորին անհատականացնող տվյալներ փոխանցել չեմ կարող»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Գլխավոր դատախազությունն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ։ Խորհուրդը, սակայն մերժել էր այն, պատճառաբնաելով, որ հարցն իրենց տիրույթում չէ։

Ռոզա Վարդանյան