Չավուշօղլուն հայտարարել է ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային, գրում է Անադոլու գործակալությունը։

Մեկնաբանելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ թուրքական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել Երևանին, իբր, զերծ մնալ «սադրանքներից և կատարել իր պարտավորությունները»։

«Սա առաջին հերթին բխում է հենց Երևանի շահերից։ Դա կարևոր է  բոլոր երկրների համար»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարայի դիրքորոշումը Երևանի հետ երկխոսության հարցում չափազանց հստակ է։

Միաժամանակ, նա կրկին ընդգծել է, որ Թուրքիան համակարգում է իր դիրքորոշումը Հայաստանի հարցով Ադրբեջանի հետ։ Չավուշօղլուի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում նաև Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունների վրա։

Նա նաև հավելել է, որ  որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներն իրենք կորոշեն նոր հանդիպման օրը։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

«Մենք միշտ պատրաստ ենք նման հանդիպման։ Հանդիպում եղել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, մեզ համար խնդիրներ չկան, բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է թուրք պաշտոնյան։

Էմմա Չոբանյան