Օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար. հանձնաժողովը քննարկել է բյուջետային համակարգին առնչվող նախագծեր

Լուրեր

09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
Բոլորը

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում նաեւ ամրագրվում է կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, եւ որը պետք է գտնվի ՀՀ կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականներն առաջին ընթարցմամբ քննարկել են ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ՀՀ կառավարության մի քանի որոշումների համար իրավական հիմք ապահովելու, ինչպես նաեւ հետագայում համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ:

Ըստ փոխնախարարի՝ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները:

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթն ու օրինագիծը ստացել են դրական եզրակացություն»,- ասված է հաղորդագրությունում։