ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսում՝ միջուկային զենքից պաշտպանության համար

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

ՆԱՏՕ-ն ամենամյա վարժանքներ է անցկացնում՝ դաշինքի եվրոպական տարածքը միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքներից պաշտպանելու համար։ Մինչև 60 ինքնաթիռներ են ներգրավված հերթական «Steadfast Noon» զորավարժություններին, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ին և կանցկացվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Դրանց թվում են ժամանակակից կործանիչներ, հետախուզական և լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև հեռահար B-52 ռմբակոծիչներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զորավարժությունները, մասնավորապես, կանցկացվեն Բելգիայի և Մեծ Բրիտանիայի օդային տարածքում, ինչպես նաև Հյուսիսային ծովում: Վարժանքներին մասնակցում է նաև Բունդեսվերը։ Զորավարժությունների սցենարի և մանրամասների մասին ՆԱՏՕ-ն որևէ տեղեկություն չի հաղորդում։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ զորավարժություններն արձագանք չեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

«Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 30-ը, սովորական ուսումնական գործողություններ են, որոնք կապված չեն միջազգային օրակարգի ընթացիկ իրադարձությունների հետ»,- հոկտեմբերի 14-ին հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքից:

ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուի խոսքով՝ դրանք նպաստում են դաշինքի միջուկային զսպման արդյունավետությանն ու անվտանգությանը։

Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ պատերազմի բռնկումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պետական պաշտոնյաներն ու քարոզիչները բազմիցս հասկացրել են, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել։

Տաթև Ֆռանգյան