Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը
Քաղաքականություն
17.10.2022 | 13:08Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ»,- ասված է հաղորդագրությունում։