ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Հայաստանում դիտորդական առաքելության տեղակայումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է կառույցի 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Հայաստանի կողմում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի դիտարկման, վերլուծության և արդյունքների վերաբերյալ զեկուցելու նպատակով:

Նշվում է, որ այս որոշումը հետևում է հոկտեմբերի 6-ին վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի նպաստել տարածքում խաղաղության ու անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։

«ԵՄ-ն տեղակայում է 40 մոնիթորինգային փորձագետների Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին, որի նպատակն է վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը վտանգի տակ է դնում կյանքը և վտանգում հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ ապացույց է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին ԵՄ լիակատար հանձնառությանը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Մոնիթորինգի արագ տեղակայման ապահովման համար որոշվել է ժամանակավոր տեղակայել Վրաստանում գտնվող ԵՄ մոնիթորինգային առաքելության փորձագետներին։ Նշվում է, որ  դիտորդական առաքելությունն ունենալու է ժամանակավոր բնույթ և երկու ամսից ավելի չի տևելու։

Էմմա Չոբանյան