ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։

Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի համար, ապա ներկայացրել հաստատության գործառույթները, դերը և մանդատը:

Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումներին ու հումանիտար իրավիճակին, ներկայացրել է պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրված են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։ «Չկա անվտանգություն առանց մարդու իրավունքների և երաշխավորված չեն մարդու իրավունքներն առանց անվտանգության»,- շեշտել է Գրիգորյանը:

Պաշտպանը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթություններին։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կատարվող աշխատանքի համար»,- ասված է հաղորդագրությունում։