«Ֆուտբոլային դիվանագիտություն 2»․ Թուրքիայում չեն բացառում ՀՀ-ի հետ նոր գործընթացը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2»-ը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա հիշեցրել է, որ  2023-ի մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերի 8-ին՝ Թուրքիայում տեղի են ունենալու ԵՎՐՈ 2024-ի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները։

«Մեր հավաքականը այնտեղ է մեկնելու, միգուցե մենք էլ գնանք։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Ադրբեջանի հետ ևս  դրական ընթացք կա․ այն առանց սադրանքների պետք է անցնի»,- ասել է Աքիֆ Քըլըչը։

Ի դեպ, Աքիֆ Քըլըչը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի զարմիկն է։

Հիշեցնենք՝ «Ֆուտբոլային դիվանագիտություն» եզրույթը շրջանառության մեջ դրվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ 2009-ին  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում արձանագրություններ ստորագրեցին, որի շրջանակներում Սարգսյանն ու այդ ժամանակվա Թուրքիայի նախագահ Գյուլը փոխադարձ այցելություններով ներկա եղան  երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին, սակայն գործընթացը փակուղում հայտնվեց նույն տարում, հայկական կողմի ներկայացմամբ, Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանը չեղարկեց 2018 թվականին:

Էմմա Չոբանյան