Թեհրանի բանտում բռնկված հրդեհը 4 մարդու կյանք է խլել, 61 վիրավոր կա

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իրանը հայտարարել է, որ Թեհրանի Էվին բանտում հրդեհի հետևանքով, որտեղ պահվում են քաղբանտարկյալներ, հակակառավարական շարժման ակտիվիստներ, երկքաղաքացիությամբ իրանցիներ ու օտարերկրյա քաղաքացիներ՝ հիմնականում անվտանգության հետ կապված մեղադրանքներով, զոհվել է 4 բանտարկյալ։ Բացի այդ, հաղորդվում է, որ 61 մարդ վիրավորվել է, գրում է VOA-ն։

Տեղեկացվում է, որ հրդեհը բռնկվել է արդեն 5-րդ շաբաթը շարունավող բողոքի ցույցերի ֆոնին, որոնց պատճառը 22-ամյա Մահսի Ամինի մահն է։

ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը հետևում է Էվինի բանտում տիրող իրավիճակին։

«Իրանը կրում է ողջ պատասխանատվությունը անարդարացիորեն ձերբակալված մեր քաղաքացիների անվտանգության համար, որոնք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ընդգծվում է փաստաթղթում։

Նախագահ Ջո Բայդենը շաբաթ հայտարարել էր, որ Իրանի «կառավարությունը չափազանց բռնատիրական է», և որ ինքը «չափազանց հարգում է այն մարդկանց, ովքեր բողոքում են փողոցներում»։

Ավելի վաղ Բայդենը կոչ էր արել Իրանին «դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, ովքեր պարզապես օգտվում են իրենց հիմնարար իրավունքներից»։

Իրանական IRNA գործակալությունը, վկայակոչելով անվտանգության բարձրաստիճան պաշտոնյայի, շաբաթ հաղորդել էր, որ գերատեսչություններից մեկի բանտարկյալները ծեծկռտուք են կազմակերպել բանտի աշխատակիցների հետ: Ըստ սպայի՝ բանտարկյալները բանտային համազգեստի պահեստն են այրել։

Տաթև Ֆռանգյան