ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Երևան կժամանի վաղը

Լուրեր

06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

ԱՄՆ կոնգրեականների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կժամանի վաղը․ այս մասին Factor.am-ին հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Խորհրդարանում վաղը նախատեսված է կոնգրեսականների հանդիպումը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հանդիպումներ կլինեն նաև խորհրդարանական հանձնաժողովների հետ, որից հետո պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ, Ամերիկայի հայ դատի հանձնախմբից հայտնել էին Հայաստան ժամանող կոնգրեսականների անունները։ Նրանք են՝ կոնգրեսականներ Էնդի Լևինին, Ջիմ Կուպերին, Բիլի Լոնգին, Դիանա Դեգետտին, Ջերի Կոնոլլիին, Ջոն Գարամենդիին և Դեյվիդ Փրայսին։ Ծովինար Խաչատրյանը, սակայն, հայտնեց, որ կազմի հետ կապված վերջնական հստակություն դեռ չկա։

Հիշեցնենք՝ սա կլինի այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների արդեն երկրորդ այցը Հայաստան։ Սեպտեմբերի 17-19-ը Երևանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Կոնգրեսականները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես էր եկել մամուլի ասուլիսով, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախապես չծրագրված այցով եղել նաև ՀՀ ՊՆ-ում։

Շողիկ Գալստյան