Դատարանների մակագրման գործընթացին ապօրինի միջամտության գործով մեղադրյալ առայժմ չկա

Լուրեր

15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Քրեական վարույթը, որի շրջանակներում  Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել էր Հայաստանի մի շարք դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, դեռևս նախաքննության փուլում է։ ԱԱԾ քննչական դեպարատամենտում քննվող վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 21-ին ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության, Վարչական դատարաններում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում գործող Դատական համակարգ համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները։ Հուլիսի 21-ից սկսած՝ շուրջ 9 ամիս, այս դատարաններում գործերը դատավորների միջև ոչ թե համակարգչային ծրագրով, այլ ձեռքով՝ դատարանների նախագահների կողմից են  մակագրվում։ Շուրջ 9 ամիս անց ծրագրի կոդերը վերադարձվել են, սակայն քրեական գործի քննությունը շարունակվել է։

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ դատարանների համակարգչային ծրագրի առգրավման պատճառն ավտոմատ մակագրման վրա արտաքին միջամտություն է եղել։

Այս քրեական գործը կաթվածահար էր արել գրեթե ողջ դատական համակարգի աշխատանքը՝  բացառությամբ Վճռաբեկ և մարզերի դատարանների։ Հատկապես քաղաքական հնչերանգ ունեցող գործերով ներգրավված անձինք ու վերջիններիս պաշտպանները դժգոհություն էին հայտնում, որ իրենց գործերը մակագրվում են իշխանահաճո դատավորներին, այլ ոչ թե պատահականության սկզբունքով էին բաշխվում։ Որոշ պաշտպաններ անգամ ճշգրիրտ կանխատեսումներ էին կատարում, թե  քաղաքական հնչերանգ ունեցող որ գործը, որ դատավորին է մակագրվելու։

Նշենք, որ համակարգչային ծրագրի վրա արտաքին միջամտության մասին խոսակցություններ եղել են նաև մինչև 2021 թվականը։ ԱԱԾ-ն նախկինում առանց համակարգչային ծրագիրն առգրավելու տեղում՝ հենց դատարաններում, որոշ ստուգումներ է իրականացրել, որոնց, սակայն չի հաջորդել քրեական գործի հարուցում։

2021 թվականին քրեական գործ հարուցելուց և Դատարանների համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիներն առգարվելուց հետո ԱԱԾ քննիչը գործով համակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել, որը կարող է էական նշանակություն ունենալ գործի համար։ Այս փորձաքննության եզրակացությամբ կարող է ի վերջո պարզվել՝ գործերի ավտոմատ մակագրման վրա արտաքին միջամտություն եղե՞լ է կամ առհասարակ կա՞ համակարգի վրա արտաքին միջամտություն կատարելու տեխնիկական հնարավորություն։

Դատախազություն ուղարկած հարցմամբ փորձել ենք պարզել՝ ավելի, քան մեկ տարի առաջ նշանակված փորձաքննության եզրակացությունը ստացել է, թե՞ ոչ, սակայն Դատախազությունն այս հարցին չի պատասխանել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին «ՀՀ օրենքի 1-ին մասի 3-րդ կետին։

Այսինքն՝ ըստ Դատախազության՝ փորձաքննության եզրակացությունը ստանալ չստանալու հանգամանքը հանդիսանում է քրեական վարույթի հրապարակմա ոչ ենթակա տվյալ։

Նշենք, որ նույնաբովանդակ հարցում  ուղարկել ենք նաև Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս կառույցը քննության ոչ հրապարակման ենթակա տվյալ է համարում նաև այն տեղեկությունները, որոնք Դատախազությունը տրամադրել է մեզ։

Մասնավորապես՝ մեր հարցերին, թե՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կա՞, թե՞ ոչ, գործով ի՞նչ փորձաքննություններ են նշանակված եղել, ստացվե՞լ են դրանց եզրակացությունները, թե՞ ոչ, գործի քննությունը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, ԱԱԾ-ից պատասխանել են, որ պահանջվող բոլոր տեղեկությունները քրեական վարույթի հրապարակման ոչ ենթակա տվյալներ են։

Արաքս  Մամուլյան