«Անի Հարությունյանը պնդում է, որ իսկապես պարտքով գումար է տվել Գևորգ Նարինյանին»․ Ռուբեն Մելիքյան

Լուրեր

04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննել ու մերժել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որ ներգրավված է եղել ԲԴԽ-ում գործի քննությանը, որոշ հանգամանքեր է ներկայացնում Հարությունյանին վերագրվող արարքից։

«Պաշտպանի խոսքով՝ Անի Հարությունյանին վերագրվում էր հայտարարագրում կեղծ տեղեկություններ ներառելու արարք, որն առնչվում է դատավոր Գևորգ Նարինյանի վերաբերյալ քրեական գործին։

Նշենք, որ Նարինյանի գործն արդեն դատարանում է, դռնբաց դատական նիստում մեղադրող Արամ Արամյանը հրապարակել է մեղադրական եզրակացությունը, որում շոշափվում է նաև Անի Հարությունյանի անունը։

Մասնավորապես, ըստ Գևորգ Նարինյանի մեղադրանքի՝ վերջինս, հանդիսանալով հայտարարատու անձ և պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, 2017-2020 թթ ընթացքում 100 հզ ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, ինչը գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով։

Դրանից բացի, ըստ մեղադրանքի, նույն ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերում Նարինյանը թաքցրել և չի ներառել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները և գույքի նկատմամբ իրավունքը։

Ըստ մեղադրանքի՝ նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա դրամական միջոցների հանցավոր ծագումը՝ Նարինյանը Վարչական դատարանի դատավոր, իրեն մտերիմ Անի Հարությունյանի հետ կազմել է 2020 հունիսի 4-ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձևական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, և վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։ Այսինքն՝ ըստ Նարինյանի մեղադրանքի՝ վերջինս կատարել է փողերի լվացում։

Այժմ դատախազությունը պնդում է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավոր Անի Հարությունյանն իրականում պարտքով գումար չի տվել Նարինյանին, հայտարարագրում նման նշում կատարելը եղել է կեղծ։

Դատավորը չի ընդունում իրեն վերագրվող արարքը։

«Անի Հարությունյանը պնդում է, որ իսկապես պարտքով գումար է տվել Գևորգ Նարինյանին, ըստ որում՝ դա արել է համապատասխան փաստաթղթավորմամբ, օրենքի պահանջների պահպանմամբ»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։

Գևորգ Նարինյանի մեղադրական եզրակացության մեջ Անի Հարությունյանին առնչվող ձևակերպումները չեն բացառում նաև Հարությունյանին փողերի լվացմանն օժանդակելու արարք վերագրելու վարկածը։ Մեր հարցին՝ Անի Հարությունյանին չի՞ վերագրվում փողերի լվացմանն օժանդակելու ենթադրյալ արարք, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ ինքն արդեն ներկայացրեց դատախազության վարկածն ու իրենց դիրքորոշումը։

«Իսկ Գևորգ Նարինյանի նկատմամբ հարուցված և դատարանում քննվող քրեական գործի առնչությամբ որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Գևորգ Նարինյանի գործի նախաքննության ընթացքում Անի Հարությունյանի կողմից նրան փախառություն տալու հարցը քննության առարկա դարձել է։

Դա 2020 թվականն էր, ու, փաստարեն, այդ ժամանակ Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ չի ստացել։ Մեր հարցին՝ ի՞նչն է փոխվել այժմ, որ երկու տարի անց Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու անհրաժեշտություն է առաջացել, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ ինքն էլ կցանկանար հասկանալ, թե ի՞նչն է փոխվել։

«Դռնփակ դատական նիստում Դատախազությունը որոշակի պարզաբանումներ ներկայացրել է, որոնք չեմ կարող ներկայացնել, բայց դրանք անձամբ ինձ համար ընկալելի չեն»,-ասաց Մելիքյանը։

Նշենք, որ ԲԴԽ-ն դեռևս կողմերին չի տրամադրել Հարությունյանի վերաբերյալ որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Արաքս Մամուլյան