Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, 2022թ. սկզբին տեղեկանալով, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը կարող են առաջադրվել շուրջ 126.000.000 ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ, իր մտերիմ, նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ ձեռք է բերել հիշյալ ՍՊԸ ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ համաձայնություն` ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելուն նպաստելու դիմաց:

Հիշյալ պաշտոնատար անձինք նախ մտադրվել են նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից էականորեն զեղչված արժեքով ստանալ երկու բնակարանի գնման իրավունք՝ դրանք հետագայում վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու նպատակով, իսկ կաշառքի մյուս մասը որոշել են ստանալ գումարի տեսքով: Ա. Ա.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նշված ՍՊԸ-ի համասեփականատեր Ն. Մ.-ի հետ, վերջինիս հետ հանդիպման ընթացքում նրան ներկայացրել է ընկերության կողմից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը նվազեցնելու դիմաց 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, ինչպես նաև բազմաբնակարան շենքում զեղչված գնով երկու բնակարանի գնման իրավունք տրամադրելու՝ իր և Հ. Մ.-ի պահանջը:

Ընդունելով առաջարկը՝ Ն. Մ.-ն Ա. Ա.-ին և Հ. Մ.-ին Երևան քաղաքի Հ. Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան` տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափերի` 2.297.997 ՀՀ դրամ կաշառք:

Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, ՍՊԸ-ի համասեփականատերը Ա. Ա.-ին է փոխանցել կաշառքի մյուս մասը` 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը, որը վերջինս 2022 թվականի մարտի 21-ին տվել է Հ.Մ.-ին:

Այնուհետև, Հ. Մ.-ն ու Ա. Ա.-ն նախնական համաձայնությամբ, որպես կաշառք զեղչված արժեքով ձեռք բերված բնակարանների իրական ծագումը թաքցնելու նպատակով, օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` բնակարանների գնման իրավունքները գրանցել են այլ անձանց՝ Ա. Ա.-ի և Հ. Մ.-ի երկու մտերիմների անուններով: Արդյունքում` 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերով նշված երկու բնակարանները հաշվառվել են հիշյալ անձանց անուններով:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՊԵԿ երկու պաշտոնյաներին և ՍՊ ընկերության երկու համասեփականատերերին:

ՊԵԿ պաշտոնյաներ Հ. Մ.-ին ու Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացումը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը): Եվս երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հիշյալ 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: