ՀՔԾ-ի գումարները «մոռացե՞լ են» բաշխել․ Արդարադատության նախարարությունը օրենքի լրացման նախագիծ է ներկայացրել

Լուրեր

02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
Բոլորը

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, և այս կառույցի գործունեությունը համարվել է դադարեցված։

Օրենքով նախատեսվել է, որ Հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը փոխանցվում են Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Ծառայությունում գտնվող այլ քրեական գործերը՝ այլ քննչական մարմիններ ըստ ենթակայության։

Օրենքն ընդունելիս, սակայն, օրենսդիրն ու գործադիրը, կարծես, «մոռացել են» քրեական գործերով ՀՔԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարի տնօրինման հարցը կարգավորել։

Արդարադատության նախարարությունն այժմ հանդես է եկել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է կարգավորել ՀՔԾ-ի դեպոզիտ հաշվին առկա գումարների տնօրինման հարցը։

E-draft.am կայքում տեղադրված նախագծում նշվում է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննված և հետագայում ԱԱԾ քննչական դեպարտամենտում ուղարկված մի գործով Հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվել է 453.949.600 ՀՀ դրամ գումար։

Առկա է նաև ՀՔԾ-ից Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ փոխանցված մեկ քրեական գործ, որի կապակցությամբ Ծառայության դեպոզիտ հաշվում կա 29.888.000 ՀՀ դրամ գումար: ԱԱԾ-ն, սակայն, դեպոզիտ հաշիվ չունի, ուստի Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԱԱԾ-ում քննվող գործերով գումարը փոխանցել Դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայությունից Հակակոռուպցիոն կոմիտե փոխանցված քրեական գործերին, ապա այդ գործերով ՀՔԾ դեպոզիտ հաշվին առկա է 167.004. 672,5 ՀՀ դրամ գումար։

Օրենքի նախագծում նաև նշվում է, որ ՀՔԾ-ից, ըստ ենթակայության Քննչական կոմիտե է փոխանցվել 86 քրեական գործ, որոնցով Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցներ առկա չեն եղել, այս կառույցից գործեր չեն փոխանցվել նաև Պետական եկամուտների կոմիտե, ուստի չի առաջացել գումարը ՊԵԿ-ին փոխանցելու անհրաժեշտություն։

Արաքս Մամուլյան