Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը 3 մարդու կյանք է խլել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից: Ենթադրվում է, որ մահացածները պայթած բեռնատարի հետևից ընթացող մարդատար ավտոմեքենայի ուղևորներն են։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ բեռնատարի սեփականատերը Կրասնոդարի երկրամասի բնակիչ է։

Հիշեցնենք՝ Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է ավտոմոբիլային կամրջի մի մասը։ Պայթյունից հետո բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված մի քանի բաք է հրդեհվել։ Կամրջով թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային երթևեկությունը դադարեցված է։ Միջադեպի պատճառները դեռ ամբողջովին պարզ չեն։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կամրջի վրայով ընթացող բեռնատար գնացքում վառելիքի բաք է բռնկվել։ Այս մասին հայտարարել է բռնակցված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, ապա հաստատել է երկաթուղու մամուլի ծառայությունը։ Ավելի ուշ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ղրիմի կամրջով անցնող բեռնատար ավտոմեքենա է պայթեցվել, ինչը հանգեցրել է բեռնատար գնացքի վառելիքով բեռնված 7 բաքերի բռնկմանը։ Ղրիմի կամուրջը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրանով են իրականացվում ռազմաճակատում եղած ռուսական ուժերի հիմնական մատակարարումները։