Այրվում է Ղրիմի կամուրջը․ այն մասնակի փլուզվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է ավտոմոբիլային կամրջի մի մասը․ տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պայթյունից հետո բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված մի քանի բաք է հրդեհվել։ Կամրջով թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային երթևեկությունը դադարեցված է։ Միջադեպի պատճառները դեռ ամբողջովին պարզ չեն։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ կամրջի վրայով ընթացող բեռնատար գնացքում վառելիքի բաք է բռնկվել։ Այս մասին հայտարարել է բռնակցված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, ապա հաստատել է երկաթուղու մամուլի ծառայությունը։

Ավելի ուշ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Ղրիմի կամրջով անցնող բեռնատար ավտոմեքենա է պայթեցվել, ինչը հանգեցրել է բեռնատար գնացքի վառելիքով բեռնված 7 բաքերի բռնկմանը։

Ղրիմի կամուրջը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դրանով են իրականացվում ռազմաճակատում եղած ռուսական ուժերի հիմնական մատակարարումները։