Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի կողմից առաջարկված փաստահավաք առաքելության ստեղծմանը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Լուրեր

03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Վիեննայում Մշտական խորհրդի նիստում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը մնում է խորապես ներգրավված՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինքենը նաև ամերիկյան կողմի  երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի համար, այդ թվում՝ Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձը։

«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ։ Անցյալ շաբաթավերջին սոցիալական ցանցերում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների խոշտանգումների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հարուցված հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ պահպանել իրենց պարտավորությունները, արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և նման գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է ԱՄՆ դեսպանը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 13-14-ի և սեպտեմբերի 28-ի հրադադարի վերջին խախտումները խիստ մտահոգում են ԱՄՆ-ին։

«Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին խստորեն պահպանել կայուն հրադադարը, հետ քաշել և հեռացնել իրենց Զինված ուժերը և շարունակել բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք վերահաստատում ենք մեր կոչը Ադրբեջանի ուժերին վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների բռնկումից առաջ: Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Քարփենթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի առաջարկին՝ փաստահավաք խմբի ստեղծման առումով։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման գործիքների ակտիվացմանը, ներառյալ՝ Փաստահավաք առաքելության ստեղծումը, ինչպես առաջարկվել է Հայաստանի կողմից։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունների և պարտավորությունների հանդեպ իրենց հաշվետու լինելու համար։ Մենք խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում»,- ասել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնն աջակցում է համապարփակ խաղաղության գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ ԵՄ-ի պես սերտ գործընկերների ու միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն:

Էմմա Չոբանյան