Տարեց գյումրեցիներին ծեծի ենթարկելու գործով այլևս կալանավորվածներ չկան․ վերջին երկուսը ևս ազատ արձակվեցին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր փոխել է տարեց գյումրեցիների ծեծի գործով անցնող Տարոն Մանուկյանի`պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու, և ՀՅԴ ՀԵՄ ղեկավար Գոռ Սարգսյանի խափանման միջոցը։

Դատավոր Ռոման Սմբատյանի որոշմամբ նրանցից յուրաքանչյուրն ազատ արձակվեց 3 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս գործով այլևս կալանավորված անձինք չկան։ Այս մասին հայտնեց նրանց փաստաբան Աբգար Պողոսյանը։
Մայիսի 8-ին՝ ընդդիմադիրների՝ Գյումրիում կազմակերպած հանրահավաքի օրը, Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու կասկածանքքով մեղադրանք էր առաջադրվել 7 երիտասարդների։

Նրանցից հինգը կալանավորվել էին․ դատարանը երեքին՝ Գևորգ Մուրադյանին, Արսեն Մարտոյանին, Գոռ Մաթևոսյանին ազատ էր արձակել հունիսի 2-ին՝ 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Արմիկ Մովսիսյան