Կարեն Ադրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամ
Քաղաքականություն
06.10.2022 | 15:34Արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այսօր գումարել էր արտահերթ նիստ, ԲԴԽ նոր անդամների ընտրության համար։
Ավելի վաղ երկու թեկնածուները ԱԺ-ում հանդես են եկել ելույթով ու պատասխանել են պատգամավորների հարցերին։
Կարեն Անդրեասյանի և Երանուհի Թումանյանցի թեկնածություններն առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: