Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատարանում հետազոտվեց Փաշինյանի ելույթի սկավառակը

Լուրեր

11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանում հետազոտվեց Փաշինյանի ելույթը, որն առիթ է դարձել քաղաքացիական հայց ներկայացնելու համար։

Քաղհայցը, հիշեցնենք, վերաբերում է 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։

Շուրջ մեկ ժամ տևած ելույթից Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հետևյալ արտահայտություններն է առանձնացրել։

«2008 թվականի մարտի 1-ն, ահա, ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի աոաջ: Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարց են տալիս, թե ինչպե՞ս կարելի է բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է: Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում:

Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից: Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի ունենալով միայն ու միայն մեկ նպատակ, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, այսինքն՝ բացահայտվի, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում: Ինչի՞ համար են ձգում այդ ժամանակը: Որովհետև ոմանք հույս ունեն ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդին պատկանող իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն: Բայց մեր ասելիքը կրկին ու կրկին շարունակում է մնալ նույնը:

Իսկ Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը, այո, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար: Եվ այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ: Ինչպես բազմիցս ասել եմ, սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ագգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ թիրախավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ նա չունենա, մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում: Իսկ սպանություններ կատարողները մինչև օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց Մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով, պարկուճներով:

Այսինքն՝ այն ժամանակ գործող իշխանությունը ինքը հոգ է տարել, որ սպանությունների և այլ ապօրինի գործողությունների պոտենցիալ ապացույցներն անհետանան, ոչնչանան: Ինչո՞ւ: Այս հարցերի պատասխանները թերևս կստանանք Մարտի 1-ի գործով դատաքննության փուլում: Այս պատճառով է, որ ամեն ինչ արվում է այդ փուլը ձգձգելու համար:

Այս ամենն ասում եմ ոչ միայն օրվա խորհորդն ընդգծելու համար, բայց ուզում եմ ասել, որ այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ, այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել: Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների․ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում՝ 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք է: Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք»։

Հայցվոր կողմի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վերը շարադրված արտահայտություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը:

Քոչարյանը պահանջում է պատասխանող Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Բացի այդ՝ ըստ հայցվոր կողմի՝ Հայաստանի Հանրապետությունից ևս պետք հօգուտ Քոչարյանի բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գումար։ Ալումյանն այս պահանջը հիմնավորեց այն հանգամանքով, որ Փաշինյանի ելույթը տեղադրվել է Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հնչեցված վերը մեջբերված արտահայտությունները՝ հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական յութուբյան ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի, 1in TV-ի, «Ազատություն» TV-ի, 168.am-ի, PastinfoTV-ի յութուբյան ալքիներով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով, այսինքն՝ արված արտահայտությունները հերքել բոլոր այն զանգվածային լրատվության միջոցներով, որոնցով դրանք տարածվել են։

Տեսանյութի հրապարակումից հետո փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանին, որ Փաշինյանը վերը նշված արտահայտությունն արել է մեծ լսարանի առջև։ Դատական նիստերի դահլիճում ինտերնետի բացակայության պատճառով հնարավոր չեղավ ելույթն արտացոլող տեսանյութերը հետազոտել, և գործի քննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 16-ը, որպեսզի դահլիճում ապահովվի ինտերնետ հասանելիություն։

Արաքս Մամուլյան