ԱԱԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել խարդախության գործով։

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ  տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը։ Որոշումը կայացվել է 2020 թվականի մարտին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկություն իրականացնելուց հետո Թումանյան փողոցում գտնվող իր առանձնատնից բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին։

Հետագայում ԱԱԾ-ն հայտնել է, որ Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մեղադրանքի առնչությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ Ալեքսանդր Սարգսյանին նախկին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հափշտակության մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ։ Հայաստան վերադարձնելուց հետո նրան Սարյանի գծանկարների դրվագով, ինչպես նաև այլ արարքների համար մեղադրանք է առաջադրվել, սակայն գործը գծանկարների մասով դատարան չի ուղարկվել․Նարեկ Սարգսյանի նկատմամբ այս դրվագով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել։

ԱԱԾ-ում Ալեքսանդր Սարգսյանի վերաբերյալ քննվել է նաև հարկեր չվճարելուն առնչվող գործ, որով ևս ԱԱԾ-ն որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Վահե Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանի նկամամբ կիրառվել է խրախուսական նորմ։

Նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ հարկերից խուսափած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։ Այսինքն՝ Սարգսյանը հատուցել է իրեն վերագրվող հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները։

Արաքս Մամուլյան