Թուրքիայում տնտեսության վատթարացում, ապաստանի դիմումների կտրուկ աճ․ ինչու են մերժվում թուրքերի Շենգենյան վիզաների դիմումները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյեր-Լանդրուտը հայտարարել է, որ եվրոպական երկրներ այցերի համար վիզաների ապահովման հարցում թուրքերի առաջ ծառացած լուրջ խնդիրները հիմնականում պայմանավորված են Թուրքիայի տնտեսության ներկա մակարդակով և ԵՄ երկրներում թուրքերի կողմից ապաստան ստանալու դիմումների աճով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշենք, որ ԵՄ երկրներ ճանապարհորդություններ պլանավորող թուրքերը բախվում են մի շարք խնդիրների՝ վիզայի սպասման երկար ժամկետներ, Շենգենյան գոտու վիզայի դիմումների մերժման մեծ ծավալներ, վիզաների կարճ տևողություն։

Մեյեր-Լանդրուտը թուրքական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ քաղաքական որոշում չկա Շենգենյան վիզաների մերժման հետևում, և նշել, որ դա պայմանավորված է Թուրքիայի տնտեսության վատթարացմամբ և ԵՄ երկրներ թուրքերի ապաստանի դիմումների մեծ թվով։

«Միգուցե պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են թուրքերի դիմումները մանրամասն ուսումնասիրվում։ Թուրքիան այժմ մեկն է այն չորս կամ հինգ երկրներից, որոնց քաղաքացիներն ամենից շատ են ապաստան խնդրում Եվրոպայում։ Այս տարի թիվն արդեն գերազանցել է 20․000-ը: Այս զարգացումները, անշուշտ, իրենց դերն են խաղում վիզաների քննության հարցում»,- ասել է Մեյեր-Լանդրուտը։

Նա հավելել է, որ դիմումների մեծ մասը մերժվել է թերի լինելու կամ հնարավոր կեղծ տեղեկություններ պարունակելու պատճառով:

«Քանի որ դիմողի տնտեսական իրավիճակը դառնում է ավելի բարդ, ավելի կարևոր է դառնում այն մանրամասն ուսումնասիրելը: Եվրոպայում ճանապարհորդելը թուրք դիմորդների համար ավելի ու ավելի թանկանում է։ Սա է իրականությունը»,- ասել է պաշտոնյան։

Ըստ եվրոպացի դիվանագետի՝ Շենգենյան վիզայի հետ կապված խնդիրները բացառապես թուրքերի համար չեն, և որ 2021 թվականի նրանց մուտքի արտոնագրի մերժման մակարդակը միայն «մի փոքր է բարձր համաշխարհային միջինից»։

Ըստ schengenvisainfo.com-ի տվյալների՝ անցյալ տարի Թուրքիայից դիմողների 16,5 տոկոսին մերժվել է վիզայի տրամադրումը՝ 2020 թվականի 12,5 տոկոսի դիմաց: 2015 թվականին այս ցուցանիշը կազմել է միայն 4 տոկոս, իսկ 2017-ին սկսել է աճել:

Մեյեր-Լանդրուտի տվյալների համաձայն՝ Թուրքիան աշխարհի առաջին երեք երկրների շարքում է Շենգենյան վիզայի դիմումների թվով․ 2019-ին՝ 900․000, 2020-ին՝ 230․000, 2021-ին՝ շուրջ 270․000 դիմում։

Էմմա Չոբանյան