Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել շվեդ կենսաբանը

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է շվեդ կենսաբան Սվանտե Պաաբոյին։ Նա դարձել է անհետացած հոմինիդների գենոմի և մարդկային էվոլյուցիայի բնագավառում հայտնագործությունների դափնեկիր: Այս մասին այսօր Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարել է Ստոկհոլմի Թագավորական Կարոլինսկայի բժշկության և վիրաբուժության ինստիտուտը, որը շնորհում է այս մրցանակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պաաբոն Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերակցության արտասահմանյան անդամ: Նրա հայրը՝ Սունե Կառլ Բերգստրոմը, նույնպես 1982 թվականին արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի։

1997 թվականից մինչ օրս Սվանտե Պաաբոն աշխատում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտում։

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն արդեն շնորհվել է ընդհանուր առմամբ 112 անգամ․ մինչև 2021 թվականը՝ 224 դափնեկրի:

2021 թվականին ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի հետազոտողներ Դեյվիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին։ Նրանք մրցանակի են արժանացել ընկալիչների հայտնաբերման համար, որոնք թույլ են տալիս մարդու մարմնին զգալ ջերմաստիճանը և հպումը:

Տաթև Ֆռանգյան