Ինչպես Հայաստանը զրկվեց «Հազարամյակների մարտահրավերների» միլիոններից և ինչպես կարող է կրկին ներառվել ծրագրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

 ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով ի պաշտոնե հանդիսանում է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» խորհրդի նախագահը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը, եթե Հայաստանը դրական փոփոխություններ արձանագրի ծրագրից օգտվելու չափորոշիչների հարցում, թեև արագացված ձևով ծրագրում ներգրավվելու մեխանիզմ չկա:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ինքը լավատես է Հայաստանի խաղաղ և սահմանադրական վերջին քաղաքական փոփոխությունների հարցում: Պոմպեոն պատրաստակամություն է հայտնել աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությանը՝ երկկողմ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիան ԱՄՆ կառավարության օտարերկրյա օժանդակություն իրականացնող կառույց է, որն օգնում է պայքար ծավալել գլոբալ աղքատության հաղթահարման և ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Կովկասյան երկրներից «Հայազարամյակի մարտահրավերներից» օգտվելու հնարավորություն 2006թ-ին տրվեց Հայաստանին և Վրաստանին: Ադրբեջանը չհամապատասխանեց պահանջվող չափանիշներին: Ծրագիրը հնգամյա էր և նախատեսվում էր ավարտել 2011թ. սեպտեմբերի 29-ին: Ընդհանուր գումարը կազմում էր 235 մլն դոլար, որից 177 մլն-ը գյուղական կարևորագույն ենթակառուցվածքներին էր ուղղված՝ մայր ջրանցքներ, ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ներտնտեսային ցանցեր և Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգ, 68 մլն էլ 350 կմ գյուղական ճանապարհների վերանորոգման համար:

Ծրագիրը դադարեց Հայաստանում գործել 2008թ. «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների պատճառով: Քաղաքական ազատություններ, կոռուպցիայի ցուցանիշ, ծրագրի թերացումներով իրականացում, օրենքի գերակայության պակաս, ընտրությունների կազմակերպման խնդիրներ, ստվերի կրճատման համար ոչ բավարար կամք. այս ու այլ խնդիրների պատճառով Հայաստանը չի համապատասխանում ծրագրի չափանիշներին: Ու չնայած, որ նախորդ իշխանությունները պարբերաբար դիմել են, սակայն մշտապես մերժվել են։

Ի՞նչ էր նախատեսում «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան» Հայաստանում, որի մի մասն իրականացրեց, ի՞նչ արդյունք գրանցվեց, ի՞նչ կոնկրետ պատճառներ էին ընկած ծրագրի աշխատանքների դադարեցման հիմքում և այժմ՝ հեղափոխությունից հետո, ի՞նչ սպասելիքներ կան:

Սևակ Հակոբյան