Չպե՛տք է տարածել գերիների մասին տեսանյութերը. դրանք դժվարացնում են մեր աշխատանքը. Զառա Ամատունի

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք շատ անհանգստացած ենք կեղծ և դաժան տեսանյութերի և նյութերի տարածման խնդրով։ Այսօր «Ռազմագերիների հարցը՝ միջազգային իրավական հարթակում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Գերեվարված, անհետ կորած կամ սպանված անձանց ընտանիքներն առաջինն են ստանում այսպիսի նյութեր։ Մեր հանրությունը չպետք է հրապարակի այդպիսի նյութեր, այդ նյութերը պետք է գտնվեն այն պատկան մարմինների ձեռքերում, որոնք կարող են գործողություններ նախաձեռնել։

Հանրությունը, սոցցանցերը, լրատվամիջոցներն ունեն դեր․ մենք, որպես մարդասիրական կազմակերպություն, հորդորում ենք ինչքան հնարավոր է այդպիսի ծանր տեսանյութեր չհրապարակել, սահմանափակել այդ նյութերի տարածումը՝ առաջին հերթին մտածելով ընտանիքների ու հարազատների զգացմունքների մասին»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարի խոսքով՝ գերիների մասին տեսանյութերի տարածումը դժվարացնում է Կարմիր խաչի աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։