Ինչքան սուր է վիճակը, այդքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:

«Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել: Հետևաբար մեր բոլոր ջանքերը նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը: Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պետք է պաշտպանվի, այդ թվում՝ մեր բանակի ջանքերով և դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար, և իրավիճակի մասին միջազգային հանրությունն օբյեկտիվ տեղեկություն ստանա»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանք է տարվում:

Փաշինյանն ընդգծեց, որ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության մեխանիզմի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ։

Վարչապետը նկատեց, որ Ադրբեջանը երբեք չի ասում, որ խախտել է զինադադարը։ «Ադրբեջանը միշտ փորձում է ներկայացնել, թե սադրանք է եղել, բնականաբար, մենք այդ տեղեկավությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց, մյուս կողմից, ասում ենք՝ քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունն ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը», – ասաց վարչապետը՝ հավելելով, թե Հայաստանը ոչ մեկի առաջ դուռը չի փակում ու ասում՝ «չէ՛, հանկարծ դուք չգաք, չէ՛, դուք կգաք»:

«Ինչքան սուր է վիճակը, այդքան սուր է խաղաղության անհրաժեշտությունը, և մենք պետք է գնանք խաղաղության ետևից»,- ընդգծեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստ» ձևակերպմանը, վարչապետը նշեց․ «Մեր խնդիրը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան։

Հոգահանգստի համար կա պարտադիր պայման՝ ծնված, հասունացած, տարիքն առած պետք է լինի, իսկ չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել։ Մեր ամբողջ նպատակը, խնդիրը եղել և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան։

Մենք այնպես պետք է անենք, որ խաղաղությունը դառնա տարածաշրջանի համար ընդհանուր շահ։ Խաղաղության մասին խոսել չի նշանակում հայտարարել, որ այդ խաղաղությունը հաստատված է, «խաղաղություն» բառը պետք է ճիշտ ձևակերպված ընդունենք, և նույնիսկ եթե մեկ ամիս չեն կրակել, երեք ամիս, կես տարի, երեք տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է։ Խաղաղությունը լուրջ ինստիտուցիոնալ երևույթ է, չնայած մեր երրորդ հանրապետության պատմության մեջ այդպիսի երեք ամիս դժվար կլինի գտնել, որ չեն կրակել»։

Մանրամասն՝ տեսանյութում։