Պարոն Քոչարյանը թող հոգին վիրահատի, ոչ՝ դեմքը․ այդպես հայի հոգուն անհաղորդ չի լինի․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀ ներքաղաքական վիճակից՝ նշելով, որ անվտանգային բարդ իրադրության պայմաններում է գտնվում ՀՀ-ն, և նախկին ու ներկա ղեկավարների հանդիպումը՝ միասնական օրակարգով, անհրաժեշտություն է։ Նա ողջունում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ իշխանության և ընդդիմության հաշտեցում իրականացնել և միասնական որոշումներ կայացնել արտաքին հարցերին առնչվող։ Հայրապետյանն Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի մասին խոսելով՝ նշում է, որ Ուկրաինան ընդամենը թատերաբեմ է, նրա տարածքում քաղաքակրթական պատերազմ է՝ արևմտյան քաղաքակրթության և ռուս պսևդոքաղաքակրթության միջև, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության հասնելու հնարավորություն չունի։ Նրա խոսքով՝ այս պայմաններում ՀՀ-ն պետք է իր անվտանգային կարիքները հոգալու նպատակով օգտագործի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ Արևմուտքից եղած, սակայն, միաժամանակ, «պատերազմում պարտվող վիրավոր գազան ՌԴ-ի երախը չի կարելի մտնել՝ զգուշավորություն է անհրաժեշտ»։

-Պարո՛ն Հայրապետյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է համազգային համախմբում՝ նախկին նախագահների և ներկա իշխանության միջև, քննարկելու և լսելու, թե ինչ է առաջարկվում ՀՀ-ին, և միասին ընտրել ամենապակասչ ցավոտ տարբերակն ու համատեղ որոշում կայացնել։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ առկա բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար։ Դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանը պետք է կապիտուլյացիոն պայմանագիր կնքի, Լևոն Տեր- Պետրոսյանն արձագանքել էր, թե ավելի հզոր երկրներ են նման պայմանագրեր կնքել։ Ռոբերտ Քոչարյանն արդեն մերժել է նրա առաջարկը։ Ո՞րն է Ձեր գնահատականը, և արդյո՞ք այն կարող է հաջողել։

-Նախաձեռնությունը հրաշալի է, կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի արած առաջարկի կրկնօրինակն է սա, երբ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ նա մյուս երկու նախագահներին առաջարկեց միասնաբար գնալ և փոխել երկրում իշխանությունը, սակայն պայմանով, որ անձամբ իրենք չստանձնեն իշխանությունը։ Դա պետական գործերով մտահոգ պետական և քաղաքական գործչի մտահոգություն էր։ Կարծեմ՝ դաշնակցական տղայից դուրս եկավ նախագահներին համախմբելը, որ Ռոբերտ Քոչարյանի խոսնակն է՝ իր կողմից է։ Երևի՝ երկու տարի հետո հասկացել է, որ այո՛, եթե ուզում ենք մեր վրայից էլ պետության հոտ գա, նման մի ինստիտուտ պետք է լինի, ուրեմն՝ պետք էր այն ժամանակ ընդունել Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Եվ, փառք Աստծո, կայացավ այդ հանդիպումը։

-Բայց նախագահների օրակարգերն են տարբեր․ եթե Քոչարյանն ասում է, որ հիմա պետք է իշխանափոխություն լինի, ապա Տեր-Պետրոսյանի գաղափարն է՝ հենց այս պահին իշխանություն փոխելու ժամանակը չէ, առաջարկում է իշխանության ներկայացուցչին տանել իրենց լսարան, նա պատմի՝ ի՞նչ է տեղի ունենում արտաքին ճակատում, և միասին պատասխանատվություն ստանձնեն՝ որոշումներ կայացնելով։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Օրակարգերը չեն տարբեր, այլ մոտեցումներն են տարբեր։ Դեռ 2021-ի ամռանը ունենալով նույն մտահոգությունները, դարձյալ Տեր-Պետրոսյանն առաջարկեց, և մերժեց Քոչարյանը, բայց այս անգամ կատարվեց հանդիպումը։ Ես չէի տարանջատի այս հանդիպումն այն կեղծ հեռախոսազանգից, թե ականապատված է Տեր-Պետրոսյանի ամառանոցը։ Ավելին՝ զուգահեռ կանցկացնեի 1920 թվականի հետ, երբ Հեղկոմը Ղազախի կողմից եկավ ռուսական առաջապահ զորքերի հետ, գրավեց Երևանը և վերացրեց մեր պետականությունը։ Հիմա չորս ղարաբաղցի, մեկ ապարանցի հայրենադարձ Տեր-Պետրոսյանի հետ վեց հոգով նստել էին, և թե ինչ են խոսել, մենք ընդամենը կռահումներ կարող ենք անել։ Ինձ ընկալելի է Տեր-Պետրոսյանի լրջագույն մտահոգությունը, որը նա դիպուկ ձևակերպեց՝ հիմա հազարապատիկ լրջանալու պահն է։ Եվ շատ ուրախ եմ, որ հիմնադիր նախագահն ասաց այդ մասին։

-Արդյո՞ք կունենան բավարար լայնախոհություն բոլոր նախկին նախագահները և ներկա իշխանությունը՝ նստելու սեղանի շուրջ և կայացնելու պետականության համար այդքան կարևոր ինստիտուտը, որի մասին խոսեցիք և համատեղ որոշումներ ընդունել։

–Այդ ինստիտուտի անհրաժեշտությունը կա, և նույնիսկ ուշացած է, կար դրա կարիքը դեռ 15 տարի առաջ, և երանի հիմա կայանա, ինչի հարցում ամենևին լիահույս չեմ։ Չգիտեմ՝ կնստե՞ն նույն սեղանի շուրջ։ Երևի թե ինչ-որ բան նույն առվով չի գնացել, այլապես Տեր-Պետրոսյանն առանձին հարցազրույց տալու անհրաժեշտություն չէր ունենա, և պարոն Քոչարյանը ևս երկարաշունչ ասուլիս տալու անհրաժեշտություն չէր ունենա։ Ի դեպ՝ զավեշտալի ասուլիս։

-Ինչո՞վ էր զավեշտալի։

-Հայաստանը 30 տարի պետություն է, մենք պետականություն ենք, և մի քիչ ավելի լուրջ կարելի էր լինել։ Թե չէ՝ այնտեղ պլաստիկ վիրահատություն․․․ խնդիր չկա պլաստիկ վիրահատության․․․ Պարոն Քոչարյանն իր հոգին պետք է վիրահատության ենթարկի, ընդ որում՝ ոչ պլաստիկ, որպեսզի մեր հոգուն՝ հայի հոգուն այդքան անհաղորդ չլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան