Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Լուրեր

02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը հրավիրում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ։ Օրակարգը և այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ»,- գրել է Նիկիֆորովը։

Կարելի է ենթադրել, որ Զելենսկու որոշումը կապված է ագրեսոր երկրի՝ Ռուսաստանի՝ ավելի վաղ հայտարարված ծրագրերի հետ։ Սեպտեմբերի 30-ին Մոսկվայում պայմանագրեր կստորագրվեն կեղծ հանրաքվեների արդյունքներով, այսպես կոչված, օկուպացված տարածքները Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ապօրինի «հանրաքվեները» ոչինչ չեն փոխի, Ուկրաինայի Զինված ուժերը չեն դադարեցնի երկրի տարածքների ազատագրումը։

Տաթև Ֆռանգյան